
Ալեն Դելոն. Արհեստական երիտասարդությունից ավելի հիմար բան չկա
Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ալեն Դելոնը միշտ չափազանց բացասաբար է վերաբերվել պլաստիկ վիրահատություններին: Նույնիսկ 90-ականներին լավագույն պլաստիկ վիրաբույժները 60-ամյա դերասանին առաջարկել էին մեկ-երկու տասնամյակով երիտասարդացնել, բայց Դելոնը միշտ մերժել է նման հնարավորությունը։ Այս մասին գրում է WHO is WHO պորտալը։
Ալեն Դելոնը կյանքի փիլիսոփա է, հետևաբար նա իր հասակը համարում է ոչ թե թերություն, այլ առավելություն: Դերասանն ասել է, որ տարիների ընթացքում ավելի տարիքով կերպարների դերեր են հայտնվում, որոնք ավելի հետաքրքիր են իրեն, քան երիտասարդ կերպարները: Հետևաբար, դերասանի տեսանկյունից, հետապնդելով անցյալ երիտասարդությանը, հետդարձի ճանապարհ է, իսկ նա ցանկանում է առաջ գնալ:
«Արհեստական երիտասարդությունից ավելի հիմար բան չկա. դու ինքդ քեզ չես խաբի, իսկ ահա մարդկանց, հնարավոր է, ծիծաղեցնես»,- ասել է հանրահայտ դերասանը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին