Կարծես Փաշինյանն ուներ որոշում՝ համաձայնվել պատերազմը կանգնեցնել այն պահին, երբ ընկած կլիներ Շուշին. Ղազինյան
«Երեք անգամ փորձ է արվել կանգնեցնել պատերազմը և երեք անգամն էլ հայկական կողմը մերժել է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով, պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմը կանգնեցնելու համաձայնություն տրվեց միայն Շուշին հանձնելուց հետո. «Այսինքն ինձ մոտ առնվազն տպավորություն է ձևավորվում, որ իր համար պատերազմի ավարտը Շուշիի հանձնումն էր: Մինչ այդ արված բոլոր առաջարկությունները մերժել է, կարծես ուներ որոշում՝ համաձայնվել պատերազմը կանգնեցնել այն պահին, երբ ընկած կլիներ Շուշին»։
Նա նշեց, որ Ռուսաստանի ջանքերը կանգնեցել պատերազմը միտված է եղել Լավրովի պլանի հիմքի վրա Արցախի կարգավորման գործընթացին, որը, եթե նայում են այս իրավիճակում, ՀՀ համար ամենանաձեռնտու լուծումն էր, ամենաընդունելի տարբերակը։
Մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը չի համաձայնվել պատերազմ դադարեցնելու ռուսական առաջարկին, անընդհատ հույս է ունել օգնություն ստանալ Արևմուտքից, պատգամավորն ասաց, որ սրանով Ադրբեջանը փորձում է գժտեցնել Հայաստանի իշխանությանը Ռուսաստանի իշխանության հետ. «Փորձ է արվում վնասել հայ-ռուսական հարաբերությունները և նպատակ ունի ամենը ներկայացնել, իբր Հայաստանի իշխանությունը Արևմուտքից սպաել է ավելի լավ առաջարկության։ Կարծում եմ, դա այդպես չէ, քանի որ Ռուսաստանից բացի որևէ առաջարկություն Արևմուտքը չէր կարող ներկայացնել: Ես, բանակցային գործընթացից տեղեկացված լինելով, կարող եմ պնդել, որ Ռուսաստանի առաջարկը համաձայնեցված կլիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ, քանի որ և Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդունում են, որ Հարավային Կովկասը գտնվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտում»։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Սյունիքով միջանցքի տրամադրումը ձեռնտու չի Ռուսաստանին, միջանցքի տրամաբանություն առաջ է տանում Թուրքիան. «Դա Թուրքիայի օրակարագն է: Հակված եմ պնդելու, որ Արցախյան պատերազմում Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին պայմանավորված է եղել նաև այդ միջանցքի առկայությամբ: Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի մեջ հիմնական ձեռքբերում պետք է դառնար Սյունիքով անցնող միջանցքը»։
Արթուր Ղազինյանը նաև նշեց. «Խորը ցավով եմ արձանագրում, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգերի մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները, փաստորեն, դարձել են ներքին քաղաքական օրակարգի ձևավորման մասնակից և հիմնական սուբյեկտներ, ինձ համար դա աղետ է, արհավիրք է, ինքնիշխանության տոտալ և ամբողջական կորուստ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան