Վրաստանում «Դելտա» շտամով վարակված 3 հղիների վիճակը ծանր է
Թբիլիսիի Բոկերիա կլինիկայում բուժում ստացող երեք հղի կանանց վիճակը ծանր է: Նրանք վարակված են կորոնավիրուսի «դելտա» շտամով: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Կանայք բուժում են անցնում կորոնավիրուսային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Երեքին էլ արհեստական շնչառության սարք է միացված, գտնվում են ինդուկցիոն կոմայի մեջ։
Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների 40-50%-ն ունեն «դելտա» շտամ (կորոնավիրուսի հնդկական տարբերակ):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան