«Հայրենիք»-ը Դիլիջանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով
«Հայրենիք» կուսակցության կենտրոնական կառույցի ներկայացուցիչները Դիլիջան համայնքի ավագանու թեկնածուների հետ սեպտեմբերի 23-ին մասնակցել են քարոզարշավին, որը մեկնարկել է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցությունիվ։
Դիլիջանում քարոզարշավի ժամանակ հայրենիքցիները զրուցել են համայնքի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել հետաքրքրող հարցերի, առաջարկել կարգավորումներ, որոնց հիմնական մասը ներկայացված է ավագանու ընտրությունների՝ «Հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագրում։
Քարոզարշավի շրջանակում ավագանու թեկնածուներն այցելելու են Դիլիջան քաղաքի և խոշորացված համայնքի բոլոր բնակավայրեր։
Դիլիջան խոշորացված համայնքում «Հայրենիք» կուսակցության քվեաթերթիկը 2-րդ համարն է, ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Արմեն Օրդինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ապրելու երկիր»-ը Դիլիջանի քաղաքապետի կին թեկնածու է առաջադրել
- Վանեցյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի Դիլիջանի ավագանու ընտրություններին
- «Հայրենիք» կուսակցությունը որոշել է մասնակցել Դիլիջանում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին