«Իսկ թե ինչպես ծնունդ առավ «Դիմակահանդես»-ը, բառերով դժվար է արտահայտել...»
«Ես ապրում էի այդ դրամայով, երաժշտությունը սրտի թրթիռով էի գրում: Իսկ թե ինչպես այն ծնունդ առավ, բառերով դժվար է արտահայտել...», - «Դիմակահանդես» բալետի վրա տարվող աշխատանքներից ստացված իր տպավորությունները հետագայում այսպես է ներկայացրել կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:
Երկարամյա դադարից հետո խաչատրյանական «Դիմակահանդեսը» Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում վերաբեմադրվել է 2017 թվականին՝ հաստատուն տեղ զբաղեցնելով Թատրոնի մշտական խաղացանկում:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ Ա.Խաչատրյանի «Դիմակահանդես» 2 գործողությամբ բալետը կներկայացվի սեպտեմբերի 24-ին և 25-ին ժամը 19:00-ին: