Էրդողանն անհրաժեշտ է համարում Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավումը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հայտարարել է, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները պետք է լինեն բոլորովին այլ մակարդակի վրա: Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես երբեք որևէ պրոբլեմ չեմ ունեցել Ամերիկայի նախորդ նախագահների հետ, ինչպես այն առկա է Բայդենի հետ: ԱՄՆ-ն շարունակում է աջակցել ահաբեկչական խմբերին ավելի մեծ մասշտաբով, քան մենք ենթադրում էինք: Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնք ՆԱՏՕ-ի դաշնակիցներն են, պետք է լինեն բոլորովին այլ մակարդակի»,-ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում:
Նախօրեին նա նաև խոստովանել էր, որ իրեն չի հաջողվել լավ սկսել աշխատանքը Բայդենի հետ: