Լավրովը հանդիպել է ԱՄՆ հրեական համայնքի ղեկավարների հետ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ հրեական համայնքի ղեկավարների հետ:Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 - րդ նստաշրջանին մասնակցելու շրջանակներում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովը հանդիպում է ունեցել ԱՄՆ հրեական համայնքի կազմակերպությունների ղեկավարների հետ», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների հարցեր և մի շարք միջազգային թեմաներ, ինչպես նաև նեոնացիզմին հակազդելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վերաշարադրումը կանխելու համատեղ ջանքերy:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն ու Լը Դրիանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման աշխատանքները
- Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել Է Լավրովի հետ հիանալի հանդիպման մասին
- Պեսկովը չգիտի, թե արդյոք Լավրովն ու Շոյգուն կգնան Պետդումա