
Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության տարածաշրջանում կայուն խաղաղության համար. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Արցախի Հանրապետության շուրջ հակամարտությունն ակնկալում է արդարացի լուծում: Լուրը հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Նա ասել է, թե կասկած չկա, որ ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող լեգիտիմացվել միջազգային իրավունքի տեսանկյունից:
«Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժով, հակամարտությունը չի կարող ուժով լուծված համարվել: Արցախի հակամարտությունը սպասում է իր արդար կարգավորմանը»,-ասել է Փաշինյանն ուրբաթ օրը ՄԱԿ-ում հեռարձակված ելույթի ժամանակ: