ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում քննարկել են իրավիճակը ԼՂ-ում
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրակրկիտ քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցեր:
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Լիբիայում և իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ կարգավորման խնդիրների շուրջ:
Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ հետագա աշխատանքների համար`առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ-ն հերքում է օդային սահմանը խախտելու մասին Էստոնիայի հայտարարությունը
- ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազները հանդիպել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան