
Ռուսաստանն ու Բելիզը համաձայնագիր են ստորագրել վիզաների վերացման վերաբերյալ
Ռուսաստանը և Կենտրոնական Ամերիկայում գտնվող Բելիզը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել երկու երկրների քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների համար մուտքի արտոնագրի վերացման մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շեմին: Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Էյմոն Քորթնին։
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ շարունակում է բանակցությունները Լատինական Ամերիկայի երկրների հետ՝ քաղաքացիների մուտքի վիզային սահմանափակումների վերացման վերաբերյալ:
Լավրովը չորեքշաբթի ժամանել է Նյու Յորք, ռուս նախարարն արդեն մեկ տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել արտասահմանցի գործընկերների հետ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին