Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի շինարարությունը կմեկնարկի 2023 թ-ին
«Նախագիծը վերաբերում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային 4-րդ ծրագրի շրջանակներում Սիսիան-Քաջարան նոր ճանապարահատվածի ծրագրի և գնման գործընթացի որոշակի առանձնահատկությունների սահմանմանը»,- հերթական հարցը ներկայացնելիս կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Վերջինս զեկուցում էր «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը հաստատելու և նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Նա հայտնեց, որ որոշումով արձանագրվում է խոշոր ծրագրի սկիզբը, որը հնարավորություն կտա ընթացակարգային աշխատանքներ իրականացնել և, իրենց հաշվարկներով, մինչև 2022 թվականի վերջ ունենալ շինարարական աշխատանքների գնման գործընթացի և մրցույթների ավարտ:
Տերտերյանը հայտնեց, որ ծրագիրը հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ և ապահովել Հայաստանի հարավային շրջանների անվտանգությունը։
Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվեց Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Գյումրի հատվածում տարվող աշխատանքներով:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ իր կողմից շինարար գործընկերների առաջ դրած վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է և կարծում է, որ այդ ժամկետում կավարտվեն Թալին-Գյումրի մեկ ուղղությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- Այսուհետ եկամտահարկի հետ ստացման գործընթացն էլեկտրոնային եղանակով է արվելու
- Բյուջեից 350 մլն դրամ է հատկացվել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների հանգստի համար
- 11470 վարակակիրներից ընդամենրը 286-ն են, որ պատվաստված են. Անահիտ Ավանեսյան
- Կառավարությունը կքննարկի գանձարանից 1.5 մլրդ դրամի թանկարժեք քարեր ու զարդեր աճուրդի հանելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան