Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել Է Լավրովի հետ հիանալի հանդիպման մասին
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ այս օրերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հիանալի հանդիպում է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են համատեղ ջանքերի համակարգումը:
«Այն հրաշալի է անցել: Մենք համակարգում ենք մեր համատեղ ջանքերը։ Վերջերս տեղի է ունեցել նախագահ Բաշար Ասադի այցը, որի ընթացքում նա և նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել են համագործակցության մեր հետագա ռազմավարությունը», - ասել է Միկդադը։
Պուտինը սեպտեմբերի 13-ին է ընդունել Ասադին Կրեմլում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան