
Սուդանում ցուցարարները դադարեցրել են օդանավակայանի աշխատանքը
Ցուցարարների խումբը հինգշաբթի ներխուժել Է Սուդանի հյուսիս-արեւելքում գտնվող Պորտ Սուդան քաղաքի օդանավակայան, ինչի արդյունքում ինքնաթիռների ընդունումը և ուղարկումը դադարեցվել են։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են երկու իրազեկ աղբյուրներ:
«Ցեղերի ներկայացուցիչների ոչ մեծ խումբ ներխուժել է Պորտ Սուդանի օդանավակայան և առաջացրել թռիչքների դադարեցում», - պատմել են աղբյուրները:
Աղբյուրներից մեկը հստակեցրել է, որ ցուցարարները մտել են թռիչքուղի և դադարեցրել են ներքին և միջազգային չվերթները։
Ավելի վաղ Սուդանի Արևելքի ցեղերի ներկայացուցիչները, մասնավորապես, բեջա ցեղը, փակել էին մայրաքաղաք Հարթումի և Պորտ Սուդանի միջև ճանապարհը, դժվարացել էր երկրի քաղաքների միջև բեռների փոխադրումը: