
ՔՊ-ական 10 պատգամավոր վարձով ապրում է պետբյուջեի հաշվին
Ազգային ժողովի 8-րդ գումարման 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման գումար ստանալու համար։ ՀՀ ԱԺ աշխատակազմից ArmDaily.am-ին հայտնել են, որ փոխհատուցում ստանալու համար դիմել են Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը և Նարեկ Ղահրամանյանը։
Բոլոր 10 պատգամավորներն էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ են։
Աղբյուրը հիշեցնում է, որ յուրաքանչյուր պատգամավոր որպես բնակվարձի փոխհատուցում ստանում է 100 հազար դրամ՝ համաձայն ՀՀ ԱԺ նախագահի 2018 թ-ի ապրիլի 3-ի թիվ ՆՈ-08-Ն որոշման։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին