
Ֆրանսիացի 5 նախարարների հեռախոսները գաղտնալսվել են լրտեսող ծրագրերի կողմից
Ֆրանսիական կառավարության առնվազն հինգ նախարարների հեռախոսները վարակվել են Pegasus լրտեսող ծրագրերով, հայտնում է Mediapart անկախ ֆրանսիական հետաքննական հրատարակությունը, գրում է Ria-ն։
Ըստ հրապարակման, Pegasus-ի վերահսկողության ծրագրակազմը հայտնաբերվել է 2019 և 2020 թվականներին հինգ ֆրանսիացի նախարարների հեռախոսներում: Ծրագրի հետքերը հայտնաբերվել են ֆրանսիական անվտանգության ծառայությունների կողմից անցկացված աուդիտի ընթացքում:
Նշվում է, որ գաղտնալսվել են կրթության, տարածքային զարգացման, գյուղատնտեսության, բնակարանային հարցերով, արտասահմանյան տարածքների նախարարների հեռախոսները։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին