Այսուհետ եկամտահարկի հետ ստացման գործընթացն էլեկտրոնային եղանակով է արվելու
«Այս փոփոխություններով պարզեցնում ու թվայնացնում ենք եկամտային հարկի վերադարձման գործընթացը»,- կառավարության նիստում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով հերթական նախագիծը։
Մասնավորապես, ՊԵԿ նախագահը զեկուցեց ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 205-Ն և 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է թվայնացնել հիփոթեքով բնակարաններ գնած քաղաքացիների եկամտահարկի վերադարձի գործընթացը:
Նրա խոսքով՝ երբ քաղաքացին առաջին անգամ դիմում է եկամտահարկի վերադարձի համար՝ ներկայացնում է վարկային պայմանագիրը, բանկի փաստաթղթերը, կառուցապատողի տեղեկանքը և այլ փաստաթղթեր, այնուհետև ամեն եռամսյակ ներկայացնում է եկամտահարկի վերադարձի դիմում:
«Մենք փոխում ենք համակարգը, առաջին անգամ դիմելու դեպքում նույն փաստաթղթերն են ներկայացվելու, մեկ տարբերությամբ՝ 15 օրվա ընթացքում դիմողին տրամադրվելու է լոգին, գաղտնաբառ, որի միջոցով նա անձնական գրասենյակ է ունենալու և ամեն եռամսյակի արդյունքներով այդ անձական գրասենյակում ինքնաշխատ եղանակով երկու տվյալ է գեներացվելու, և դիմում է գեներացվելու, որն էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է հարկային մարմին և գործող աշխատանքային 15 օրվա փոխարեն՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարված եկամտային հարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվին»,- ասաց Բադասյանը։
Նա նաև հայտնեց, որ նախագծով նախատեսվում են նաև հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասին տեղեկանքը բացառապես ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգավորումներ։
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեից 350 մլն դրամ է հատկացվել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների հանգստի համար
- 11470 վարակակիրներից ընդամենրը 286-ն են, որ պատվաստված են. Անահիտ Ավանեսյան
- Կառավարությունը կքննարկի գանձարանից 1.5 մլրդ դրամի թանկարժեք քարեր ու զարդեր աճուրդի հանելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան