Իրանցի պատգամավորն Ադրբեջանին. Բաքուն մոլորության մեջ է ընկել թուրքական դոպինգով ձեռք բերած հաղթանակներից
Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադրեզա Ահմադի Սանգարին Twitter-ի իր միկրոբլոգում հորդոր է հղել Ադրբեջանին։
«Կարծես թե Բաքվի ղեկավարությունը մոլորության մեջ է ընկել թուրքական դոպինգի պայմաններում ձեռք բերված հաղթանակներից:
Ձեր փոքր երկրի տարիքը մեր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորի տարիքից փոքր է։ Այնպես որ, իզուր մի խայտառակեք ինքներդ ձեզ»,- գրել է նա։
Նշենք, որ վերջին շրջանում Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում։ Ադրբեջանական ուղղությամբ աշխատող իրանցի բարձրաստիճան հոգևորականներից մեկը վերջին ուրբաթօրյա աղոթքում անդրադառնալով Ադրբեջանի հակաիրանական քայլերին՝ ասել էր, որ «Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»։ Իրանցի հոգևորականին Բաքվից պատասխանել են ադրբեջանցի պատգամավորի մակարդակով և ասել, որ «Եթե առյուծը Իրանն է ու հետն էլ պոչ ունի, կկտրենք պոչը»։
Իրանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ԻՀՊԿ-ն Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ։
ԻՀՊԿ-ի կողմից Արաքսի առափնյա շրջան է ուղարկվել դեռևս Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ ձևավորված «Աշուրայի 31-րդ ցամաքային բիրգադը», որը մասնագիտացված է հատուկ գործողությունների իրականացման մեջ։
Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված են տեղափոխվել մեծաքանակ զրահամեքենաներ, հարձակողական պատերազմ վարելու համար նախատեսված տանկեր, զրահափոխադրիչներ և հրթիառհրետանային համակարգեր, որոնց մեջ առանձնանում են 122 միլիմետրանոց հիթիռներով զինված ականանետները և 240 միլիմետրանոց «Ֆաջր-3» հրթիռակիր համակարգերը։
Հարակից հրապարակումներ`
- Գարիկ Միսակյան․ԻՀՊԿ-ն Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ
- Իրանագետ. Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը նոր երանգավորում է ստանում
- Բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է․ Իրանագետ
- Իրանագետ. Բաքուն հայտարարում է՝ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան
- Վարդան Ոսկանյան. Իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է մի քանի բացահայտ ուղերձ