
Սեպտեմբերի 28-ը տեղեկատվության համընդհանուր հասանելիության միջազգային օրն է
Ընդունելով Տեղեկատվության հասանելիության կարևորությունը՝ ՄԱԿ-ի 74-րդ Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 28-ը հռչակել է տեղեկատվության համընդհանուր հասանելիության միջազգային օր՝ ՄԱԿ-ի մակարդակով: Այս մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքից։
Այդ օրվա մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովն է հայտարարել 2015 թվականին՝ 57 C/բանաձևի ընդունումից հետո, որով յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 28-ը հայտարարվել է տեղեկատվության համընդհանուր հասանելիության միջազգային օր:
Տեղեկատվության համընդհանուր հասանելիության 2021 թվականի օրվա թեման կարևորում է տեղեկատվության հասանելիության օրենքների դերը և դրանց կիրառումը՝ վերակառուցելով հասարակությանն ու կայուն զարգացմանը ծառայող ամուր ինստիտուտներ, ինչպես նաև տեղեկատվության և միջազգային համագործակցության իրավունքի ամրապնդում:
ՅՈւՆԵՍԿՕ-ն և նրա միջկառավարական ծրագրերը` «հաղորդակցության զարգացման» միջազգային ծրագիրը և «տեղեկատվություն բոլորի համար» ծրագիրը, հարթակ և հիմք են տալիս բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու տեղեկատվության հասանելիության քաղաքականության և ուղեցույցների վերաբերյալ միջազգային քննարկումներին:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին