Թուրքական լիրայի արժեզրկման պատմական նոր ռեկորդ է գրանցվել
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան սեպտեմբերի 24-ին դոլարի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2020թ. հունիսի 1-ին, 1 դոլարի դիմաց՝ 8.8008 լիրա թուրքական լիրա փոխարժեք, իսկ այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/ 8.8612 լիրա փոխարժեքով:
Եվրո-լիրա փոխարժեքն էլ հետևյալ պատկերն ունի՝ 1 եվրո/10.38 լիրա։ Ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքը հետևյալն է՝ 1 ֆունտ ստելինգ / 12.12 լիրա։