ԱԺ-ն ընդունեց համայնքների խոշորացմանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը
Ազգային ժողովը 63 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Հիշեցնենք, որ նախագծով Հայաստանի 441 համայնք առաջարկվում էր միավորել 37 համայնքային փնջերի կամ միավորումների մեջ։
ԱԺ-ն ընդունեց նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Նշենք, որ քվեարկություններին մասնակցեցին միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, քանի որ քննարկումից առաջ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացմանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը
- Արամ Վարդևանյան. Խոշորացման գործընթացում ՍԴ որոշումը ցինիկաբար խախտվում է
- Համայնքների բաժանումն իրականացրել են ըստ իրենց թեկնածուների. Իշխան Սաղաթելյան
- Մի շարք տեղերում վերականգնել ենք նաև շրջանները, որոնց հաճախ անվանում ենք նախկին սովետական շրջաններ. Սանոսյան
- Գնացքը վաղը կգա ԱԺ. Գնել Սանոսյանը՝ համայնքների խոշորացման նախագծի վերաբերյալ
- Ես այս խոշորացման մեջ տեսնում եմ քաղաքական միտումնավոր նպատակ. Գեղամասար համանքի ղեկավար
- Խոշորացման ծրագրի հետևանքով ասորական երկու գյուղեր ոչնչացման եզրին են. Իրինա Գասպարյան
- Ինչո՞ւ է համայնքների խոշորացման նախագիծը ԱԺ բերվել ՏԻՄ ընտրություններից 2 ամիս առաջ. Բաբկեն Հարությունյան
- ԱԺ-ում մեկնարկել են համայնքների խոշորացման նոր օրենսդրական նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները
- Չպետք է գերիների մասով կոծկել իրողությունը, որպեսզի ԱԺ դահլիճում իշխանականների համար մթնոլորտը չփչանա. Աննա Մկրտչյան
- Խոշորացման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանում կլինի 77 համայնք և Երևանը. Գնել Սանոսյան