Մոնիկա Բելուչին խաղացել է Աթենքի թատրոնի բեմում
Աթենքի «Հերոդես Ատտիկոսի Օդեոն» թատրոնում ցուցադրվել է ֆրանսիացի ռեժիսոր Թոմ Վոլֆի «Մարիա Կալաս. Նամակներ և հուշեր» բեմադրությունը՝ Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ: Այս մասին գրում է «tatler.ru»-ն։
Իտալացի գեղեցկուհին մարմնավորել է համաշխարհային հռչակ վայելող օպերային դիվա Մարիա Կալասին:
Մոնոներկայացումը կցուցադրվի ընդամենը երեք օր, ուստի իտալացի դերասանուհուն այսպիսի հետաքրքիր կերպարում տեսնելու հնարավորությունն իսկապես եզակի է:
Բեմում Բելուչին հայտնվել է Dolce & Gabbana-ի սև երկար զգեստով՝ թափանցիկ թևերով:
Ներկայացման ավարտից հետո ծափահարությունները երկար ժամանակ չեն դադարել: Հարկ է նշել, որ ներկայացումն առաջին անգամ չի ցուցադրվում. դրա պրեմիերան կայացել է Փարիզում ՝ դեռևս 2019 թվականին: Այնուամենայնիվ, Բելուչին մինչև հիմա խիստ հուզվում է բեմ դուրս գալուց առաջ: Նրա խոստովանությամբ`թատրոնում խաղալը նրա համար նոր և յուրահատուկ փորձ է:
Նախատեսվում էր, որ ներկայացումը Հունաստանի մայրաքաղաքում պետք է ցուցադրվեր անցյալ տարի, սակայն համավարակը փոխել էր ծրագրերը:
Հարակից հրապարակումներ`
- Մոնիկա Բելուչին, Սթինգն ու այլ hայտնիներ մարդկությանը փրկելու կոչ են արել
- Մոնիկա Բելուչին փոխել է սանրվածքը