Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարութ է ընդունվել սեպտեմբերի 1-ին ժամը 11։00-ի, 15։00-ի և 19։00-ի սահմաններում, սեպտեմբերի 02-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողի/ների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ բերքահավաք իրականացնող Ասկերանի շրջանի Խնապատ և Սարուշեն համայնքների, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի չորս բնակիչների ուղղությամբ կրակահերթեր արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Երեխան չի քնել, այդ ժամանակ մայրը հանել է դուրս ու կրակել են. պատմում են Թաղավարդի բնակիչները
- Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
- Վերին Շորժայում ադրբեջանցիները փորձել են գողանալ հովվի 20 ձիերը, հայ զինծառայողները կրակել են. ՄԻՊ
- Ադրբեջանցիները կրակել են Շոշի մոտակայքում ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ. «Արցախպրես»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան