Ալեքսանդր Սպենդիարյան-150. «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը»
«Եվրոպական ժառանգության օրերի» և միջթանգարանային համագործակցության շրջանակում սեպտեմբերի 25-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդես: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Ցուցահանդեսը կրում է «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագիրը և իրականացվում է Հայաստանի ազգային գրադարանի «Գրատպության թանգարանի», Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համագործակցությամբ։ Կցուցադրվեն հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ձեռագիր նոտաները, գրականություն, ազդագրեր, սկավառակներ և ձայնապնակներ։
Նախարարությունից նաև նշում են, որ ցուցադրվող նյութերի հիմնական մասը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերից են։ Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներից կցուցադրվեն ձայնապնակների և նոտաների մեծ հավաքածու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան