Ալիևը հայտարարում է՝ Ադրբեջանի առաջ Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնելը լիովին անհեռանկարային է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապարդյուն է համարում Հայաստանի կողմից Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումը:
«Ցավոք, դեռևս բարձրացվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչը լիովին անհեռանկարային է: Կարծում եմ, որ դա վնասակար և վտանգավոր է Հայաստանի համար՝ ներկայիս անմխիթար վիճակում: Նրանք չպետք է մոռանան ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը: Եթե Հայաստանը շարունակի Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ առաջադրել, ապա մեզ համար դժվար կլինի ձեռնպահ մնալ Հայաստանի նկատմամբ տարածքային փոխադարձ պահանջներից: Մենք դրա համար ավելի շատ հիմքեր ունենք նույն Զանգեզուրի և Սևանա լճի նույն տարածաշրջանի պատմական պատկանելության առումով, բայց մենք դրանք չենք ներկայացնում», - հայտարարել է Ալիևը՝ ռուսական «Национальная оборона» ամսագրին տված հարցազրույցում, գրում է Interfax.az-ը։
Ալիևը կրկնել է, թե «կարգավիճակ նրան, ինչ չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, կա ղարաբաղյան տնտեսական շրջան, արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան»։
«Սա մեր տարածքն է, և միայն մենք կարող ենք որոշել, թե ինչ վարչական միավորներ կարող ենք ունենալ: Միայն մենք, ուրիշ ոչ ոք, ոչ մի այլ երկիր և առավել ևս Հայաստանը», - ասել է նա:
Ալիևը կարծում է, որ «Արցախի կարգավիճակի մասին շարունակվող կոտրված սկավառակը հղի է մեծ սպառնալիքով Հայաստանի համար»:
«Եվ ավելի լավ է նրանք մեզ չբարկացնեն կամ նյարդայնացնեն, այլ համաձայնեն, քանի դեռ մեր առաջարկը սեղանին է: Նույնը կարող է կրկնվել, ինչպես պատերազմի դեպքում: Մենք Հայաստանին առաջարկեցինք ժամանակին կանգ առնել: Մենք նրանց առաջարկեցինք կամավոր հեռանալ՝ մեր գրավյալ տարածքներից, բայց նրանք չհամաձայնվեցին, և այժմ նրանք քաղում են դառը պտուղները», - ասել է նա:
Ալիևը կարծում է, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հեռանկարները հիմնականում կախված են հայկական կողմի դիրքորոշումից։
«Մենք նախանշել ենք մեր դիրքորոշումը: Մենք պատրաստ ենք սկսել պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման գործընթացը: Մենք պատրաստ ենք աշխատանքներ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի վրա: Դա անհրաժեշտ է: Պատերազմն ավարտված է, ղարաբաղյան հակամարտությունը հավերժ մնացել է պատմության մեջ: Նորմալ համագործակցությունն անհրաժեշտ է», - ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը նոր հայտեր է ներկայացրել Ռուսաստանից զենք գնելու համար
- Ալիևը հայտարարել է՝ խաղաղություն կլինի տարածքային ամբողջականության ճանաչման ու «զանգեզուրի միջանցքի» դիմաց
- «Ալիևը կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյանի և Քոչարյանի մասին հիշատակման»
- Ալիևի ելույթներն այնպիսին են, որ ակնհայտորեն հասնում են ֆաշիզմի. ՄԻՊ
- Ալիև. Իրադարձությունների ներկա ընթացքը ցույց է տալիս՝ ղարաբաղյան հակամարտությունը երբեք խաղաղ լուծում չէր ստանա
- Ալիևն ընդունում է՝ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել ԼՂ հակամարտությունը. Մհեր Մարգարյան
- Ալիևի՝ հայատյացություն ու թշնամանք պարունակող ելույթները խաթարում են խաղաղությունը. ՄԻՊ
- Ալիև. Մենք ադրբեջանցիներին կվերադարձնենք Զանգեզուր
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում