Ասիական Զարգացման Բանկի կանխատեսումները՝ Հայաստանի վերաբերյալ
2021 թվականի Ասիական զարգացման հեռանկարներ (ԱԶՀ) առաջատար տնտեսական հրապարակման թարմացման համաձայն՝ այս տարի ԱԶԲ-ը կանխատեսում է 7.1% աճ։
Զեկույցում հրապարակված տվյալների համաձայն, ապրիլի կանխատեսումը եղել է 7.3%։ 2022 թվականի աճի կանխատեսումները 5.3%-ից բարձրացել են՝ հասնելով 5.4%-ի։ COVID-19-ի նոր տարբերակները, նորանոր տեղական բռնկումները, տարբեր աստիճանների սահմանափակումների և «լոքդաունների» վերահաստատումը, և պատվաստանյութերի դանդաղ ու անհամաչափ ներդնումը ճնշում են տարածաշրջանի հեռանկարները։
Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների տնտեսական աճի հեռանկարներն այս տարի բարելավվել են, ապրիլի 3.4% կանխատեսումից բարձրանալով մինչև 4.1%՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի հեռանկարների բարելավման լույսի ներքո։ Ենթատարածաշրջանի 2022 թվականի հեռանկարները բարելավվել են՝ 4.0%-ից հասնելով 4.2%-ի։
Ըստ բանակի տարածած հաղորդագրության, Հայաստանի համար ԱԶԲ-ը բարելավել է աճի իր կանխատեսումները՝ 2021 թվականի համար այն հասցնելով մինչև 5.2%-ի, իսկ 2022 թվականի համար՝ 3.5%-ի, քանզի երկրի տնտեսությունը տարվա առաջին կիսամյակին կանխատեսվածից ավելի արագ է վերականգնվել։ Գյուղատնտեսությունը ընդլայնվել է՝ գրանցելով կայուն 7.1% մշակաբույսերի արտադրությունում։
Ծառայությունների ոլորտն ունեցել է 5.3% աճ՝ արձանագրելով բարելավումներ առևտրի, տրանսպորտի, սննդի և վարչական ու անշարժ գույքի ծառայությունների բնագավառներում։ Շինարարության ոլորտն աճել է 5.5%-ով, իսկ արդյունաբերությունը՝ 1.3%-ով՝ պայմանավորված հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության, ջրային տնտեսության և թափոննորի կառավարման ոլորտներում ստացված եկամուտներով։ Հայաստանում մասնավոր սպառումը նույնպես ավելացել է 5.4%-ով՝ բարձր փոխանցումներով պայմանավորված, իսկ հանրային սպառումն աճել է 3.2%-ով՝ արձանագրելով ավելի բարձր ծախսումներ սոցիալական ծառայությունների վրա։ Հաստատուն համախառն կապիտալի ձևավորմամբ չափվող ներդրումներն աճել են 9.5%-ով՝ կառավարության և մասնավոր կապիտալի ավելի բարձր ծախսումների շնորհիվ։
ԱԶԲ-ն ակնկալում է ընթացիկ տարում 8.8% տնտեսական աճ Հարավային Ասիայում՝ այս ենթաշրջանի համար ապրիլին արված 9.5% կանխատեսման համեմատ։ Այնուհանդերձ, 2022 թվականի համար կանխատեսումը բարելավվել է՝ 6.6%-ից մինչև 7.0%։ Ենթատարածաշրջանի ամենամեծ տնտեսության՝ Հնդկաստանի մասով 2021 թվականի համար արված 11.0% կանխատեսումը նվազեցվել է մինչև 10.0%-ի, մինչդեռ հաջորդ տարվա կանխատեսումը բարելավվել է՝ 7.0%-ից մինչև 7.5%։
Հարավ-Արևելյալ Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար կանխատեսումը վերանայվել է՝ արձանագրելով վարընթաց ուղղվածություն, ինչը պայմանավորված է վիրուսի նոր տարբերակների, շարունակվող «լոքդաունների» և սահմանափակումների դեմ այս ենթատարածաշրջանների երկրների կողմից տարվող շարունակական պայքարով և պատվաստանյութերի դանդաղ տարածմամբ։ 2021 և 2022 թվականների համար Հարավ-Արևելյան Ասիայի աճի կանխատեսումները նվազեցվել են՝ ապրիլ ամսվա կանխատեսման 4.4% և 5.1% ցուցանիշներից հասցնելով, համապատասխանաբար, 3.1%-ի և 5.0%-ի։ Սպասվում է, որ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսությունն այս տարի կկրճատվի 0.6%-ով, ապրիլին կանխատեսված 1.4% աճի համեմատ, նախքան 2022 թվականի 4.8% աճը։
Ակնկալվում է, որ Ասիայի զարգացող երկրներում գնաճը կմնա վերահսկողության տակ՝ կազմելով 2.2% այս տարի և 2.7%՝ 2022 թվականին։ Ապրանքահումքային ռեսուրսների և սննդամթերքի նկատմամբ ավելի բարձր համաշխարհային գների ներկայիս միտումը կարող է տարածաշրջանի որոշ երկրներում գնաճի պատճառ դառնալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան