Արթուր Վանեցյան. Մոտ օրերս ինքս լինելու եմ Դիլիջանում
«Հայրենիք» կուսակցությունը Դիլիջանի ՏԻՄ ընտրություններում քվեաթերթիկում թիվ 2-ն է։ Կուսակցության նախագահ Արթուր Վենացյանը նախատեսում է առաջրիկա օրերին այցելել Դիլիջան։
«Դիլիջանում մենք համար 2-ն ենք։
Դիլիջանի բոլոր բնակավայրերում քարոզչության ժամանակ քննարկելու ենք հիմնականում համայնքային խնդիրները:
Դիլիջանցիների ուշադրությունը հրավիրում եմ այն հանգամանքի վրա, որ «Հայրենիք» կուսակցությունը Դիլիջանի ընտրություններին ներկայացված միակ արմատական ընդդիմադիր ուժն է:
Դիլիջանում «Հայրենիք» կուսակցության քվեաթերթիկը 2-րդ համարն է, ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Արմեն Օրդինյանը։
Մոտ օրերս ինքս լինելու եմ Դիլիջանում՝ մեր քաղաքացիներին լսելու նպատակով»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի վեց համայնքներում՝ Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում երեկ՝ սեպտեմբերի 23-ին մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։
Այս համայնքներում հոկտեմբերի 17-ին նախատեսված են համամասնական ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում կկազմավորվի ավագանին ու կընտրվի համայնքապետ։
Հիշեցնենք, որ Գյումրիում պայքարում են տասը քաղաքական ուժեր, Գորիսում՝ չորս ուժեր, Դիլիջանում՝ հինգ քաղաքական ուժ, Մեղրիում՝ չորս քաղաքական ուժ, Տաթևում՝ երեք, Տեղում՝ երկու։
Թեկնածուների առաջադրումը մեկնարկել էր սեպտեմբերի 2-ին, ավարտվել է սեպտեմբերի 12-ին։ Կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումն իրականացվել է սեպտեմբերի 12-17-ը։
Նախընտրական քարոզչությունը կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք»-ը Դիլիջանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով
- «Ապրելու երկիր»-ը Դիլիջանի քաղաքապետի կին թեկնածու է առաջադրել
- Վեց համայնքներում մեկնարկեց քարոզարշավը
- Վանեցյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի Դիլիջանի ավագանու ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան