Աֆղանստանի նոր կառավարությունը հայտարարել Է Մոսկվա այցելելու ցանկության մասին
Աֆղանստանի նոր կառավարությունը նախատեսում է զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա և այցելել Մոսկվա աշխատանքային այցով, հայտարարել է «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում մշակույթի նախարարի տեղակալ և երկրի ժամանակավոր կառավարության ինֆորմացիաների նախարար Զաբուլլա Մոջահիդը։
«Մենք սպասում ենք հրավերի Մոսկվա այցելության համար: Մենք խնդիրներ չունենք, մենք խնդրում ենք բարձր մակարդակի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի կառավարության հետ: Քանի որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ համար կարևոր հարևան է, Աստված տա, երբ գա օրը, մենք ականատես կլինենք Քաբուլի և Մոսկվայի ամուր հարաբերություններին», - ասել է Մոջահիդը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան և Ադրբեջանը աֆղան ահաբեկիչներին Արցախ տեղափոխելու գործընթացում են․ IRC
- Թալիբների և Աֆղանստանի դիմադրության ուժերի միջև բանակցությունները կանցկացվեն Դուշանբեում
- Պուտինը միջաֆղանական երկխոսության կոչ է արել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան