Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10-ն աստիճանով
Մայրաքաղաքում սեպտեմբերի 25-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վ արագությամբ,հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում սեպտեմբերի 25-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10-ն աստիճանով:
Արցախում այսօր սպասվում են անձրև և ամպրոպ, վաղը` առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան