«Ձեռքերը կտրելն անհրաժեշտ է անվտանգության համար».Թալիբների հիմնադիր
Թալիբները մտադիր են երկրում վերականգնել հանցագործությունների համար մահապատիժներն ու անդամահատումները: Այս մասին գրում է «Daily Mail»-ը՝ վկայակոչելով շարժման հիմնադիրներից մեկին՝ մոլլա Նորուդդին Թուրաբիին:
Նա պարզաբանել է, որ մահապատիժները, ամենայն հավանականությամբ, այլևս հրապարակային չեն լինի:
Նա մերժել է միջազգային հանրության վրդովմունքը մահապատիժների վերաբերյալ, որոնք նախկինում տեղի էին ունենում մարզադաշտերում, և նախազգուշացրել է չմիջամտել Աֆղանստանի նոր կառավարիչների գործերին:
«Բոլորը մեզ քննադատում էին մարզադաշտերում պատիժների համար, բայց մենք երբեք ոչինչ չէինք ասում նրանց օրենքների և պատժամիջոցների մասին: Ոչ ոք մեզ չի ասի, թե ինչպիսին պետք է լինեն մեր օրենքները: Մենք կհետևենք իսլամին և կհաստատենք մեր սեփական օրենքները՝ հիմնված Ղուրանի վրա», - ասել է Թուրաբին:
Պարբերականը հիշեցնում է, որ նախկինում, երբ կառավարում էին թալիբները, դատապարտված գողերի համար պատիժը ձեռքի անդամահատումն էր: Ճանապարհային կողոպուտի համար դատապարտվածների դեպքում անդամահատվել են ձեռքն ու ոտքը:
«Ձեռքերը կտրելը շատ անհրաժեշտ է անվտանգության համար», - ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները համաձայն չեն այն պայմանների հետ, որոնց կատարման դեպքում աշխարհը կճանաչի իրենց կառավարությունը
- Թալիբները նամակ են հղել ՄԱԿ-ին՝ կոչ անելով հարաբերություններ հաստատել
- Թալիբները խնդրել են «տղամարդկանց» պաշտոններում աշխատող կանանց մնալ տանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան