Լիա Իվանյանի հոգեհանգիստը տեղի կունեա սեպտեմբերի 25-ին
Ինչպես արդեն հայտնել ենք, 65 տարեկանում մահացել է գրող, թարգմանիչ, հրապարակախոս Լիա Իվանյանը։
Նրա հոգեհանգիստը տեղի կունեա սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 18։00-ին։ Հուղարկավորությունը սեպտեմբերի 26-ին, ժամը՝ 13։00-ին, «ԼյուԱր» սգո սրահում,որը գտնվում է Սիլիկյան 18 հասցեում։
Լիա Իվանյանն արձակագիր, թարգմանիչ, լրագրող էր։
Իվանյանը ծնվել է 1956 թ. հունվարի 2-ին: 1978 թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
1980-89թթ. աշխատել է ՀՍՍՀ Պրոֆտեխկրթության պետական կոմիտեում, որտեղ ծանոթացել է հանրապետության գրեթե բոլոր արդյունաբերական ձեռնարկությունների գործունեությանը:
1990-93թթ. աշխատել է Երևանի Մասնագիտական կողմնորոշման կենտրոնում, զբաղվել է անձնային թեստերի հայերեն թարգմանությամբ և տեղայնացմամբ:
1994-99թթ. որպես հաստիքային («Ազատամարտ», «Դրոշակ», «Երկիր») և արտահաստիքային լրագրող թզթակցել է հանրապետության և սփյուռքի մի շարք պարբերականների: Հիմնականում անդրադարձել է ներքաղաքական և դատա-իրավական թեմաների լուսաբանմանը, լուսաբանելէ հասարակական հնչեղություն ունեցող դատավարությւոններ:
2003-2009 թթ. եղել է «Նոր-Դար» գրական հանդեսի խմբագրակազմի անդամ: 2003 (Հ1) և 2009 (ATV) հեռուստաընկերությունների պատվերով ռուսերենից թարգմանել է 25 գեղարվեստական ֆիլմ:
2012թ.-ից «Լիտերատուրնայա գազետա»-ի սեփական թղթակիցն է Հայաստանում:
2014թ-ից «Լիտերատուրնայա գազետա»-ի «Երկիր Նաիրի» հավելվածի պատասխանատու խմբագիրն է: 2013թ. Արժանացել է «Լիտերատուրնայա գազետա»-ի «Ոսկե Դելվիգ» դիպլոմի` «Փոխակերպումներ» ժողովածուի (ռուսերեն) և հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման համար:
2016-ին ՀՀ անկախության 25- ամյակին նվիրված գրական մրցանակաբաշխության դափնեկիր է: Ներկայացված է «Հայուհիներ» հանրագիտարանում (հատոր 1, էջ 556) և «Հայազգ» էլեկտրոնային հանրագիտարանում:
Լիա Իվանյանը հայտնի է հեղանակային ստեղծագործություններով։
Մասնավորապես՝ «Փոխակերպումներ Հայաստան 1988-2003» էսսե, 2004 թ. «Դավաճանություն», պատմվածքների ժողովածու 2008 թ. «Трансформации» (сборник на русском языке, 2015г) «Դժողքում կորած բանալին», վեպ. 2010թ. «Ключ, затерявшийся в аду» (роман на русском языке, 2015г.) «Ապակե կինը», պիես, 2016թ. «Ձախորդ ասպետի տխուր արկածները», պիես, 2018թ. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պիտեր Աբրահամս «Կղզին այսօր», վեպ. 2003թ. Ալեքսանդր Կուպրին «Բանադրանք» պատմվածք 2004թ Ֆեոդոր Դոստոևսկի «Բոբոք» պատմվածք, 2004թ Յուրի Պոլյակով «ՈՒլիկը կաթի մեջ», վեպ, 2008թ. Յուրի Պոլյակով «Սնկերի արքան», վեպ, 2012թ. Յուրի Պոլյակով «Ընկածների երկինքը», վիպակ, 2013թ. Յուրի Պոլյակով «Սերն անցումային դարաշրջանում», վեպ, 2017թ. ։
1994-2021թթ.-ի ընթացքում գրել է բազմաթիվ (2000-ից ավելի) հրապարակախոսական հոդվածներ։ Վերջին տարիների ընթացքում թղթակցել է Panorama.am կայքին, ակտիվորեն լուսաբանելով հանրապետությունում ընթացքող ներքաղաքական կյանքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան