«Ծնողական փառքի մեդալով պարգևատրվածներին 100 հազար դրամ տրամադրելու մասին հայտարարությունը սուտ է»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին դիմել են Ծնողական փառքի մեդալ ստացած կանայք՝ հայտնելով, որ կառավարությունն իրենց չի տրամադրում հայտարարված 100 հազար դրամ գումարը։
Աջակցության մասին, ըստ Աննա Մկրտչյանի, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ կառավարության նիստերից մեկում։
«Հերթական ստի մասին եմ ուզում բաձրաձայնել։ Հայտարարությունը, որ 2019-ի դեկտեմբերին է արվել, ըստ որի բազմազավակ ծնողներին պետք է վաճարվի ամսական 100 հազար դրամ՝ իրենց կարիքները հոգալու համար, եղել է սուտ ու կեղծիք»,-ասաց Աննա Մկրտչյանը։
Նրա խոսքով, այդ հայտարարության հաջորդող տարում՝ 2020-ին փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում, սակայն այդ հարցը շրջանցվել է։
Ընդդիմադիր պատգամավորի ներկաացմամբ, ՀՀԿ հանրային ընդունարանի փորձագետներին կառավարությունը պատասխանել է, որ նախագծի ընդունումը հետաձգվել է, մինչդեռ այդ ծնողներին անընդհատ ասում են՝ հաջորդ ամիս կստանան այդ 100 հազար դրամը։
«Սա Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն է։ Այսօր 2021 թվականի սեպտեմբերն է, և այդ մարդկանց դեռ հուսով են անում՝ հաջորդ ամսվանից կստանան 100 հազար դրամտ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ծնողական փառքի մեդալ՝ 13 երեխա ունեցող Բեժանյաններին
- «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրվածներին 40 հազար դրամ պատվովճար տալը նսեմացնող է
- «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված 9 ընտանիքի կհատկացվի ամենամսյա պատվովճար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան