
ԿԲ նախագահը մասնակցել է Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 22-րդ նիստին
Սեպտեմբերի 23-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 22-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-պետությունների մակրոտնտեսական զարգացումները։
Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի կարգավորման վերազգային մարմնի ձևավորման և գործունեության հարցերին, ստանդարտացված լիցենզիաների ներդրման մոտեցումներին։