Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը կարևորվել է գերիների շուտափույթ հայրենադարձը
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 24-ին ՀՀ ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար պարոն Թիերի Ռիբոյին:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, շնորհավորելով Արշակ Կարապետյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Թիերի Ռիբոն բարձր է գնահատել երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն էլ ավելի բարձր որակական մակարդակ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում գերեվարված անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկվել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այդ ոլորտում ուսումնական ծրագրերի իրականացումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան