Դատավոր Դանիբեկյանը չի թույլատրել Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ լիագումար նիստին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը գրում է.
«Քիչ առաջ տեղեկացա, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի դիմումը և փաստացի խոչընդոտել է Ազգային Ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամի մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստին։
Ի համերաշխություն իմ գործընկերոջը հայտարարում եմ, որ ես նույնպես հրաժարվում եմ մեկնել Ստրասբուրգ։ Հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկրի շահերի պաշտպանությունը միջազգային հարթակներում վեր է իշխանության ճղճիմ ներքաղաքական խաղերից՝ ԵԽԽՎ լիագումար նիստին կմասնակցեմ առցանց։
Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ. արդեն երկու անգամ ՀՀ Ազգային Ժողովի Ռուսաստանի Դաշնություն մեկնող պատվիրակությունների կազմում նույն պատճառաբանությամբ չի ներգրավվում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր։
Մենք միշտ էլ տարբերակ կգտնենք ազգային օրակարգը և պետական շահերը արտերկրում պաշտպանելու համար՝ հաստատ ձեր առաջնորդի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած անատամ ելույթի հույսին չենք թողնի հայրենիքը»:
Հարակից հրապարակումներ`
- Դատական նիստը հետաձգվեց․ Արմեն Գևորգյանը նոր փաստաբանի կարիք ունի
- Աննա Դանիբեկյանին նորից ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի
- Արմեն Գևորգյանը մշտապես պահպանել է հարգանքը դատարանի նկատմամբ․ «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի հայտարարությունը
- Միհրան Պողոսյան. Օրինականությամբ շարժվելու մոտիվացիա ես Աննա Դանիբեկյանի մոտ չեմ տեսնում
- Էրիկ Ալեքսանյանը պահանջում է, որ Աննա Դանիբեկյանն իրենից ներողություն խնդրի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան