«Հրապարակ». ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել՝ վերակազմակերպում, անդամների վերահաշվառում։ Առաջիկայում համագումարի են պատրաստվում, որտեղ կհրապարակեն իրենց հետագա մարտավարությունը։ Քանի որ 2018-ից հետո երբեմնի 100 հազարանոց կուսակցության շարքերը կտրուկ նոսրացել են, ՀՀԿ-ում որոշել են խստացնել անդամակցության կամ անդամ մնալու պահանջները։
Ուզում են իրենց շարքերից հեռացնել պատեհապաշտներին, որոնք անդամագրվել են բացառապես իշխանությանը մոտ լինելու համար։
Եվ այս օրերին ինչպես Երևանում, այնպես էլ տարածքային կառույցներում ՀՀԿ անդամներից պահանջում են նորից անդամագրման դիմում գրել, որպեսզի հաստատեն ՀՀԿ շարքերում մնալու իրենց ցանկությունը։ Հավատացնում են, որ եթե իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն զանգվածաբար լքում էին, ապա այսօր իրենց շարքերը շատ նոսր չեն, և ապագայի հանդեպ էլ վառ հույսեր ունեն»։
Մանրամասները թերթի այսրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան