«Հրապարակ». ԲՀԿ-ում ակտիվ կուսակցաշինական աշխատանքներ են ընթանում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԲՀԿ-ում ակտիվ կուսակցաշինական աշխատանքներ են ընթանում, տարածքային գրասենյակներ են բացում: Չնայած կուսակցությունը չի մասնակցում հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին, սակայն լրջորեն պատրաստվում են նոյեմբեր-դեկտեմբերի ընտրություններին։ Վանաձորում, Ստեփանավանում թեկնածուներին որոշել են․ Ստեփանավանում ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ղարագյոզյանն է։
Իսկ հոկտեմբերին չմասնակցելու պատճառների մասին ասացին, որ ռեալ են գնահատել իրենց շանսերը և չեն ցանկացել օլիմպիական մասնակցություն ունենալ` ուղղակի մասնակցելու համար։
Կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արման Աբովյանը չբացեց փակագծերը․ «Կարող եմ ասել միանշանակ, որ քննարկումներ են ընթանում նոյեմբերյան և դեկտեմբերյան ընտրությունների հետ կապված, առայժմ հստակ որոշում չկա, բայց դրական քննարկումներ են ընթանում»»։
Մանրամասները թերթի այսրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան