
«Հրապարակ». Արցախում պայմանագրայինների աշխատավարձերի կտրուկ աճն ակտիվություն է մտցրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հուլիսի 1-ից Արցախում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրայինների աշխատավարձերի կտրուկ աճն ակտիվություն է մտցրել՝ ավելացնելով ծառայել ցանկացողների թիվը, քանի որ մոտ 350-400 հազար դրամ են ստանալու, սակայն բանակում անկազմակերպ վիճակ է․ «Ով ասես՝ փողի համար գալիս է ծառայության, անգամ ԱԱԾ, փրկարար և ոստիկանության աշխատակիցներն են գերադասում թողնել կաբինետային ցածր աշխատավարձը և մարտական հերթապահություն իրականացնել»։
Սակայն անբարենպաստ վիճակում են հայտնվել կորսված տարածքների սպայակազմերը՝ բոլորին տեղավորել չի հաջողվել»։
Մանրամասները թերթի այսրվա համարում