Թբիլիսիի քաղաքապետը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահին խուլիգան է անվանել
«Զարմանալու կարիք չկա, Նիկա Մելիան սովորական խուլիգան է». այսպես է մեկնաբանել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն` ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և իշխող «Վրացական երազանք» կուսակցությունների նախագահներ Նիկա Մելիայի և Իրակլի Կոբախիձեի բախումը:Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Նիկա Մելիան այն կուսակցության ներկայացուցիչն ու առաջնորդն է, որն իր գործունեության ընթացքում զբաղվել է ոչնչացումով: Իշխանության ղեկին նրանք զբաղված էին մարդկանց խոշտանգումներով, ընտանիքներ դժբախտացնելով: Նրանց ներկայությունն` ընդդիմության մեջ վառ օրինակ է, թե ինչպիսին չպետք է լինի ընդդիմությունը: Սա նրանց իրական դեմքն է: Նրանք միշտ փորձում են որոշակի սադրանքներ կազմակերպել, բայց դա նրանց չի հաջողվի»,-ասել է Կալաձեն:
Հիշեցնենք` վեճ է տեղի ունեցել «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի և «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի միջև` երեկ ԵՄ գրասենյակի մոտ: Կոբախիձեն և Մելիան միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են թույլ տվել` «ստրուկ» և «սրիկա» անվանելով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան