Պատգամավորները Անահիտ Ավանեսյանի հրամանը կվիճարկեն ՍԴ-ում
«ԱԺ պատգամավորների 1/5-րդի ստորագրություններն արդեն առկա են։ Շատ հայտնի և քննարկված, և հանրության ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած առողջապահության նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանի վերաբերյալ դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Վարդևանյանը։
Նրա խոսքով, իրենք նախ խնդրելու են կասեցնել այդ հրամանի գործողությունը։
«Ուզում եմ մի բան շատ շիտակ ասել, պատվաստումները շատ կարևոր են, բայց դա պետք է լինի քաղաքացու գիտակցված որոշման արդյունք, այսինքն, մենք պետք է ամեն օր տեսնենք, որ կառավարությունը սոցիալական գովազդներով ու այլ կերպ բացատրում է, թե ինչի համար է պետք պատվաստվել, բայց երբ դրա փոխարեն մարդուն ասում են, 14 օրը մեկ թեստավորվեք կամ պատվաստվեք, սա դառնում է հարկադրանք»,- նշեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- 24.09.2021. Կորոնավիրուսի 906 նոր դեպք է գրանցվել, մահացել է 18 հիվանդ
- Ռոմելլա Աբովյան. Եթե չձեռնարկենք միջոցառումներ, ապա առաջիկա յոթ օրերին կունենանք կորոնավիրուսի մոտ 5 930 նոր դեպք
- Ժորա Սարգսյան. Գործատուն չի կարող ազատել աշխատակցին, եթե նա չի պատվաստվել կամ թեստավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան