Ընդդիմադիր պատգամավորներին կարելի է ընդհանրապես զրկել պարգևավճարներից. Սիսակ Գաբրիելյան
«Չգիտես ինչու են մեր ընդդիմադիր գործընկերները մանդատները վերցրել, եթե ամեն հարցի վերաբերյալ պետք է լքեն նիստերի դահլիճն ու հետո էլ հպարտությամբ հայտարարեն, որ իրենց պարգևավճարը կամ աշխատավարձը տալիս են ուրիշներին»,- ԱԺ-ում նիստի ժամանակ ասաց
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը։
Շարունակելով իր խոսքը՝ նա նշեց. «Բնական է, որ պետք է տան, որովհետև եթե այսպես պետք է շարունակեն, կարելի է ընդհնարապես զրկել»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախքան նախագծերի փաթեթի քննարկումը՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ լքում են նիստերի դահլիճը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասել էր, որ այն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին, այն համարում են հստակ հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող լինել օրինական։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշել է, որ համայնքների խոշորացումը խիստ քաղաքական, անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ է հետապնդում։
Հարակից հրապարակումներ`
- Այս ապաշնորհ իշխանություններից ամեն ինչ սպասում եմ՝ գուցե փնջերով հանձնեն. Վահե Հակոբյան
- Համայնքների բաժանումն իրականացրել են ըստ իրենց թեկնածուների. Իշխան Սաղաթելյան
- Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
- Չպետք է գերիների մասով կոծկել իրողությունը, որպեսզի ԱԺ դահլիճում իշխանականների համար մթնոլորտը չփչանա. Աննա Մկրտչյան