Այս ապաշնորհ իշխանություններից ամեն ինչ սպասում եմ՝ գուցե փնջերով հանձնեն. Վահե Հակոբյան
«Մեր մեջքի հետևում պատրաստվում են այն պայմանավորվածություններին, որոնք, կարծում եմ, մոտ ապագայում կլինեն՝ տարածքներ, միջանցք։ Այդ պրոցեսներին են պատրաստվում»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ այս պահին Սյունիքում 1000-ից ավելի ադրբեջանցի կա, ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացնում, ենթադրվում է՝ պատրաստվում են ձմեռվան։
«Ներկա իշխանությունն անում է ամեն ինչ՝ նպաստելու հայկական գյուղերի դատարկմանը: Սյունիքի մարզից նկատվում է ամենամեծ արտագաղթը՝ մարդիկ անելանելիությունից և անտարբերությունից ելնելով լքում են իրենց բնակավայրերը։
110 հազար Հայաստանի քաղաքացի լքել է երկիրը միայն 2021-ին»,- ասաց Վ.Հակոբյանը։
Նա հույս հայտնեց, որ անազատության մեջ գտնվող Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը կվերընտրվի իր պաշտոնում:
«Քանի որ նա այժմ անազատության մեջ է, այդ քարոզչությունը կիրականացնեն նրա հայրը, նրա համախոհները, մենք բոլորս: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Առուշ Առուշանյան» դաշինքից ցուցակում կլինեն նաև նրա տեղակալ Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը։ Իրինա Յոլյանը լինելու է ցուցակի երրորդ համարը»,-ասաց Վ.Հակոբյանը:
Ինչ վերաբերում է այսօր ԱԺ-ում քննարկված համայնքների խոշորացման վերաբերյալ նախագծին, Վահե Հակոբյանն ասաց, որ դա արվում է միայն մեկ նպատակով՝ ՏԻՄ ընտրություններ, ամենուր իրենց ներկայաուցիչներին նշանակելու կամ ընտրելու համար, համայնքի բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել։
«Էս ապաշնորհ և դաժաճան իշխանություններից ամեն ինչ սպասում եմ՝ միգուցե փնջերով հանձնեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Վահե Հակոբյանն ասաց, որ իրենք ամեն հնարավոր միջոց՝ խորհրդարան, փողոց, օգտագործելու են ապաշնորհ իշխանությանը երկրից վերջապես վռնդելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացմանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը
- Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև. Իշխան Սաղաթելյան
- Մի շարք տեղերում վերականգնել ենք նաև շրջանները, որոնց հաճախ անվանում ենք նախկին սովետական շրջաններ. Սանոսյան
- Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
- Չեմ հասկանում՝ ինչու է ՀՀ իշխանությունը շարունակում սպասարկել ադրբեջանական շահը. Թագուհի Թովմասյան
- Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող. Առուշ Առուշանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան