Վարուժան Գեղամյան. Հայաստանի կորսված դաշնակիցները
Թուրքագետ, «Հայական նախագիծ» ՀԿ համահիմնադիր Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար է հրապարակել ու կից գրառում կատարել.
«Նկարում Հունաստանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից օրերս անցկացված համատեղ զորավարժությունների մի դրվագ է։ Այս պետություններին միավորում է տարածաշրջանում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դեմ պայքարելու ցանկությունը և կարիքը։ Սա հակաթուրքական ոչ պաշտոնական դաշինքի մի մասն է, որին մասն են կազմում նաև այլ պետություններ և որին միանալու ուղերձներ և կոչեր արվել են նաև Հայաստանին։
Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը տարածաշրջանի գրեթե ոչ մի պետություն միայնակ չի կարող լիարժեք դիմադրել և այդ պատճառով անհրաժեշտ է այդպիսի հակաթուրքական դաշինքի ձևավորումը։ Սակայն փոխանակ մերձենալու այս պետությունների հետ և մեր դեմ ուղղված թուրքական բացահայտ սպառանալիքի դեմ պայքարելու միասնական ուղիներ մշակելու՝ Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ շարունակում է ստորանալ Թուրքիայի առջև և հանձնել նրան մեր ինքնիշխանությունը ու բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի նախապայմանները։
Իսկ Թուրքիայում ներկայիս հայկական իշխանությանը ընկալում են որպես ամենալավ առիթը՝ իրականացնելու թուրքական ռազմավարական պլանները (Հարավային Կովկասի լիարժեք նվաճում, հայկական քաղաքական միավորի վերջնական վերացում, տարածաշրջանային գերտերություն)։ Պատահական չէ, որ երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ է խոսել Հայաստանից եկող դրական ազդակներից։
Այս ամենի մասին ավելի մանրամասն երեկ խոսել եմ հարցազրույցումս»։
Հարակից հրապարակումներ`
- Վարուժան Գեղամյան. Հայաստանի դե ֆակտո թուրքամետ ղեկավարը մեզ զրկում է պետականության վերջին պատվարից
- Վարուժան Գեղամյան. Թուրքիան և Ադրբեջանը խաղաղությունը պատկերացնում են առանց Հայաստանի
- Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում». Վարուժան Գեղամյան
- Վարուժան Գեղամյան. Պետք է պատրաստվել դիմադրության
- Վարուժան Գեղամյան. Կապիտուլյանտ վարչակարգի գոյության պարագայում մեր պետությունը աստիճանաբար վերածվելու է Սիրիայի
- Վարուժան Գեղամյան. Ազգային կառավարություն չունենալու պատճառով, Հայաստանը շարունակելու է նման ճնշումների տակ լինել
- Վարուժան Գեղամյան. Այսօրվա Լիբանանը Հայաստանի պետության մոտալուտ ապագայի վառ նկարազարդումն է
- Վարուժան Գեղամյան. Հայաստանի գոյությունը պահպանելը բացառապես Հայաստանն ու հայությունը ղեկավարողների գործն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան