Տաշքենդում ծեծի են ենթարկել ութամյա ռուս տղայի
Տաշքենդում ութամյա տղային ծեծել են երեք հասակակիցներ՝ կռվի ժամանակ բղավելով «Ուռուս» բառը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ RT Telegram-ալիքը տեսանյութ է տարածել ծեծողների հոր և տուժածի տատիկի միջև ծագած վեճի մասին:
«Պատուհանից տեսա, թե ինչպես էր թոռս պառկած գետնին: Ես վազեցի թոռնիկիս մոտ, նրա դեմքն ամբողջովին փոշու մերջ էր, նա ուժգին լաց էր լինում: Ծեծող երեխաները հեռացան և սկսեցին ծիծաղել»,-հայտնում է տատիկը:
Նշվում է, որ դեպքից հետո տղայի տատիկը որոշել է զրուցել մյուս երեք երեխաների ծնողների հետ, սակայն ի պատասխան նրանց մայրը հարձակվել է նրա վրա, սկսել ձեռքերը ոլորել և ասել. «Գնա քո Ռուսաստանը»: Հետո կինը դստեր հետ միասին գնացել է ոստիկանություն և հայտարարություն գրել: Այդ պահին նրանց մոտեցել է խուլիգանների հայրը և սկսել սպառնալ ու վիրավորել նրանց՝ ասելով թե նա է ծեծել իր երեխաներին:
Տուժածի տատիկը հայտնել է նաև իրավապահ մարմինների աշխատակիցների անգործության մասին: Տեղի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վիճաբանության յուրաքանչյուր մասնակցի համար կազմվել է մանր խուլիգանություն հոդվածով վարչական արձանագրություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան