6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ
Ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ -ի Երկրաբանական ծառայությունը (USGS): Գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Երկրաշարժը գրանցվել է ժամը 11: 52 -ին:
Էպիկենտրոնը գտնվել է Ադակ բնակավայրից 182 կիլոմետր հյուսիս -արևմուտք, որը գտնվում է Ալեուտյան կղզիներում: Երկրաշարժի օջախը գտնվել է 39,6 կիլոմետր խորության վրա: Նախապես հաղորդվել է 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին: Մագնիտուդն ավելի ուշ իջեցվել է:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան