Բյուջեից 350 մլն դրամ է հատկացվել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների հանգստի համար
«Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների հանգիստը մանկական առողջարանային ճամբարներում կազմակերպելու գործընթացի շրջանակներում բարձրակարգ տրանսպորտային միջոցներով տեղափոխումը կազմակերպելու նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել էր 13,440.0 հազար դրամ»,- կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Վերջինս զեկուցեց ՀՀ 2021 թվականի պետական բյուջեից վերաբաշխման հերթական հարցը:
Փախնախարարը տեղեկացրեց, որ փոխադրամիջոցների վարձակալման համար կատարված ծախսերը գերազանցել են նախատեսված գումարը և կազմում են 14,699.8 հազար դրամ, որը կփոխհատուցվի բյուջեից:
«Դրանով կփոխհատուցվի ընկերությունների ծախսերը, որոնք մարզպետարանների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում իրականացվել են»,- հայտարարեց Տերտերյանը և հավելեց, որ 320 երեխաների երկու անգամ 20 օր հերթափոխով հանգիստն անցկացնելու համար ԿԳՄՍ նախարարությանը նաև 321.6 մլն դրամ էր հատկացվել:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ճշտեց, որ իրենց 335 միլիոն դրամ է հատկացվել բյուջեից:
Վաչե Տերտերյանը հայտնեց, որ բոլոր երեխաներին թեստավորել են, ճամբարների աշխատակազմերը նույնպես թեստավորվել ու պատվաստվել են և հավաստիացրեց, որ հանգստի ժամանակ վարակի որևէ դեպք չի եղել:
Հարակից հրապարակումներ`
- 11470 վարակակիրներից ընդամենրը 286-ն են, որ պատվաստված են. Անահիտ Ավանեսյան
- Կառավարությունը կքննարկի գանձարանից 1.5 մլրդ դրամի թանկարժեք քարեր ու զարդեր աճուրդի հանելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան