Կառավարությունը կքննարկի գանձարանից 1.5 մլրդ դրամի թանկարժեք քարեր ու զարդեր աճուրդի հանելու հարցը
Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի թվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին որոշումը:
Նախագծով նախատեսվում է հրապարակային աճուրդների միջոցով իրականացնել Պատական գանձարանում գտնվող ոչ իրացվելի իրերի օտարում ըստ առաջնահերթության, սկզբում օտարման ներկայացնելով առավել ոչ լիկվիդային իրերը: Ընդ որում, նախատեսվում է իրերի վաճառքն իրականացնել նախ՝ աճուրդների «դասական» եղանակով՝ մեկնարկային գների աստիճանաբար բարձրացմամբ, այնուհետև «հոլանդական» եղանակով՝ մեկնարկային գների նվազեցմամբ:
Այդ որոշմամբ կառավարությունն աճուրդի կհանի 1.5 մլրդ դրամ շուկայական արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ և դրանցից պատրաստված զարդեր:
Նշենք, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 28 հարցերից միայն 2-ն է զեկուցվող: Հարցերից 7-ը վերաբերում է միայն Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան