Մահացել է գրող, թարգմանիչ, հրապարակախոս Լիա Իվանյանը
65 տարեկանում մահացել է գրող, թարգմանիչ, հրապարակախոս Լիա Իվանյանը։ Նրա գրքերին, հրապարակախոսական հոդվածներին ծանոթ մարդիկ կարող են ասել՝ հստակ, դիպուկ խոսք ուներ տիկին Լիան, որի բացն, անկասկած, կզգացվի։
«Մարդկության գոյության ընթացքում կին-տղամարդ փոխհարաբերությունները, ինչպես նաև դավաճանությունն ու փողը միշտ էլ եղել են թոփ թեմաներ, ինչ մարդիկ սկսել են գրել, անդրադառնում են այդ թեմաներին։ Ամենաահավոր զգացողություններն այն դեպքում են, երբ մարդն ինքն իրեն է դավաճանում, որովհետև այլ դավաճանությունների դեպքում առնվազն ինքն իր համար արդարացումներ գտնում է»,- տարիներ առաջ Panorama.am-ի հետ զրույցում ասել էր Լիա Իվանյանը։
Նրան շատ էին մտահոգում երկրում վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունները, որոնց մասին նա բարձրաձայնել է՝ հոդվածներ հրապարակելով Panorama.am կայքում։
Ինքնակազմակերպման ու երկիրն այս վիճակից դուրս բերելու կոչեր էր անում իր հոդվածներում։
«Վաղուց արդեն մտքիցս դուրս չեն գալիս հանճարեղ Վահան Տերյանի տողերը՝ «Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ, Պատել, պայծառ Նաիրի»․․․ »,- հոդվածներից մեկում գրել էր Լիա Իվանյանը՝ հույս հայտնելով ինչպես այն ժամանակներում, հիմա էլ Նաիրի երկիրը կհաղթահարի չարին։
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Արժեզրկման վարպետները
- Լիա Իվանյան. Ասֆալտոմանիա
- Լիա Իվանյան. Մեր մեծ, հայկական փոսը
- Լիա Իվանյան. Պարտադրված զրույց զոմբիի հետ
- Լիա Իվանյան. Խաբեության շքահանդես
- Լիա Իվանյան. Ճամփաբաժնին
- Լիա Իվանյան. Մուրճային քարոզ
- Լիա Իվանյան. Կարևոր է յուրաքանչյուրի ձայնը
- Քարոզարշավի մեկնարկը. Լիա Իվանյան
- Լիա Իվանյան. Իսպանական ամոթ հայկական հողում
- Լիա Իվանյան. Պետականաքանդներին պատժելը հանրային պահանջ է
- Կին-տղամարդ փոխհաբերությունները՝ Լիա Իվանյանի նոր գրքում