Արմեն Չարչյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակվեց «Հայաստան» խմբակցության անդամ, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդության որոշումը:
Դատավորը հայտարարեց, որ բավարարվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին մեղադրողի միջնորդությունը։
«Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն», - հայտարարեց դատավոր Վահե Միսակյանը։
Ինչ վերաբերում է պաշտպանների միջնորդությանը՝ նոր ի հայտ եկած հանգամանքների շրջանակներում ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխել, կիրառել գրավ, դատավորը հայտարարեց, որ դատարանը որոշել է միջնորդության քննարկումը հետաձգել մինչև գործով էական հանգամանքների պարզումը, այն է՝ փորձաքննության եզրակացության ստանալը։
«Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը, հետազոտելով և ուսումնասիրելով միջնորդության հիմնավորումները, եկել է այն եզրահանգման, որ նշված միջնորդության վերաբերյալ օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար էական նշանակություն ունի Չարչյանի առողջական վիճակի վերաբերյալ մասնագիտական կարծիք ստանալը, որի պայմաններում նոր հնարավոր կլինի միջնորդությունը լուծել: Հետևաբար փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո նոր կքննարկվի գրավը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը»,-ասաց Վահե Միսակյանը:
Հիշեցնենք, որ այսօր հրատապ հրավիրված դատական նիստին պաշտանական կողմը միջնորդություն ներկայացնեց ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխել, կիրառել գրավ, իսկ մեղադրողը միջնորդեց նշանակել դատաբժշկաական փորձաքննություն։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին։
Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանը սեպտեմբերի 1-ին Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման համար հրատապ նիստ հրավիրելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Նիստը հրավիրվել էր այսօր։
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել էր, սրտամկանի կաթված էր տարել, մեկուսարանից տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել էր նաև թոքաբորբ: Այսօրվա դրությամբ, ըստ պաշտպանի, պրոֆեսորի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել է օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Ա.Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Արմեն Չարչյանի պաշտպանը խնդրեց դատարանին թույլ չտալ ուշացված արդարադատության
- Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստը մեկնարկել է
- Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել. Պաշտպան
- Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արմեն Չարչյանին
- Ես գլխավոր դատախազին ասացի՝ վաղը, վաղը չէ մյուս օրը կարող է ուշ լինել. Ի աջակցության Չարչյանի բողոքող բժիշկ
- Բժիշկները հավաքվել են գլխավոր դատախազության մոտ՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի
- Արմեն Չարչյանը հերքել է Վիտալի Բալասանյանի՝ իրեն այցելելու մասին լուրը. Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյանի գործով դատական նիստի ընթացքում Ջհանգիրյանը մտնում է դատարանի շենք. Պաշտպան
- Չարչյանի գործի հետ կապված տեսնում ենք իշխանական դիրքից ճնշում, հետապնդում. Վարդևանյան
- Իրենք որոշել են Արմեն Չարչյանին պատժել ընդհուպ մինչև իր առողջությունը քայքայելու գնով. Վարդևանյան
- Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է՚ Իշխան Սաղաթելյանը՝ պրոֆեսոր Չարչյանի վիճակի մասին
- Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի․ «Հայաստան» դաշինք
- Քիչ առաջ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է
- Պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են ժամ առաջ ազատ արձակել Արմեն Չարչյանին
- Այս իրավիճակի միակ լուծումն Արմեն Չարչյանի կալանքն անհապաղ վերացնելն է. Արամ Վարդևանյան
- Գարեգին Երկրորդն այցելել է Արմեն Չարչյանին
- Հակամարդկային է ու բարոյական չէ Արմեն Չարչյանին մեկուսարանում պահելը. բժիշկ Տարոն Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի