«Թալիբան»-ը միջազգային հանրությանը կոչ է անում իրենց ուժի մասին դատելու համար 20 ամիս ժամանակ տալ
Միջազգային հանրությունը Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժմանը պետք է տա 20 ամիս ժամանակ: ՏԱՍՍ-ի փոխանցմաբ, այդ մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարության էկոնոմիկայի նախարար Քարի Դին Մոհամմադ Հանիֆը, որը նշանակվել է թալիբների կողմից:
«Մենք աշխարհին չենք խնդրում օգնել մեզ կամ համագործակցել մեզ հետ, ինչպես դա արեց նախորդ ռեժիմը: Համաշխարհային հանրությունը 20 տարի օգնեց նախկին իշխանություններին, բայց միևնույնն է նրանք անհաջողության մատնվեցին: Թող աշխարհը մեզ 20 ամիս ժամանակ տա, այնուհետև դատի` արդյոք մեզ դա հաջողվեց, թե ոչ»,-Twitter-ի իր էջում նախարարաին մեջբերել է արմատական մշակույթի հանձնաժողովի անդամ Ինամուլա Սամանգանին:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբանը թույլատրել է օտարերկրացիներին լքել Աֆղանստանը
- Թուրքիան չի շտապի «Թալիբանի» կառավարությունը ճանաչելու հարցում
- Թալիբանը Փանջշերում հաջողություններ է գրանցում՝ Պակիստանի բանակի հետախուզության ղեկավարի` Քաբուլ այցից հետո․ իրանագետ
- «Թալիբան»-ն ուրբաթ կհայտարարի նոր կառավարության կազմավորման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին