Թալիբները տասնյակ հազարավոր հատուկ ջոկատայիններ են տեղակայել Տաջիկստանի հետ սահմանակից նահանգում
Աֆղանական արմատական «Թալիբան» շարժումը տասնյակ հազարավոր հատուկ ջոկատայիններ է տեղակայել Տաջիկստանի հետ սահմանին գտնվող Թախար նահանգում: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին Twitter-ում հայտնել է տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլահ Մուջահիդը:
Նրա խոսքով, Աֆղանստանի իսլամական էմիրության տասնյակ հատուկ նշանակության ստորաբաժանումներ «Մանսուրի» գործողության ընթացքում տեղակայվել են Թախարում՝ «անվտանգության և այլ պոտենցիալ սպառնալիքները վերացնելու համար»:
Դրանից բացի, տասնյակ հազարավոր հատուկ նշանակության ջոկատայիններ են այնտեղ տեղակայվել՝ անվտանգության հնարավոր սպառնալիքները և այլ խոչընդոտները վերացնելու համար: